Հայ բժիշկերի կյանքից
Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան
1925 թ. բացվեց ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, որը մինչև 1949 թ. ղեկավարում էր պրոֆեսոր Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում թերապիայի և սրտաբանության կայացումը։
Նրա ղեկավարած ամբիոնի գիտական գործունեության շրջանակում էին սիրտ-անոթային հիվանդությունների, մալարիայի ժամանակ ներքին օրգանների ախտահարման տարբեր խնդիրների և ներքին հիվանդությունների առողջարանային բուժման հնարավորությունների ուսումնասիրությունը։
Ֆրանսիա կատարած գործուղումից (1929) և արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոններում սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ձեռքբերումներին ծանոթանալուց հետո վերադառնալով իր կլինիկան՝ Ա.Ա. Մելիք-Ադամյանը ներդրում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք նոր եղանակներ, փոփոխություններ կատարում ուսումնական ծրագրերում։ Դեռևս այդ ժամանակ նա հատուկ ուշադրություն է դարձնում սրտագրության ներդրմանը ներքին բժշկության պրակտիկայում։
Ձեռքբերված փորձի և գիտական արգասավոր պրպտումների արդյունքում պաշտպանվեց «Հիպերտոնիկ համախտանիշի ուսումնասիրության նյութերը» թեմայով դոկտորական թեզը (1937), որը Հայաստանում սրտաբանության գծով հիմնարար առաջին աշխատություններից էր։
Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանը մշակել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի և տարբերակիչ ախտորոշման, ստամոքսի խոցային ախտահարումների, սակավարյունության, մալարիայով հիվանդների կոմատոզ վիճակների բուժման և խաղողաբուժության հարցերը։ Նրա ջանքերի շնորհիվ հայրենական գիտնականների մի քանի սերնդի ուշադրության կենտրոնում են եղել լեռնային բժշկությունը, կլիմայաթերապիան և բալնեոթերապիան։
Նրա նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։ Ա.Ա. Մելիք-Ադամյանը բազմիցս կազմակերպել է գիտարշավներ Ջերմուկ և մշակել հանձնարարականներ այնտեղ բուժման ցուցումներն ու հակացուցումները և «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործելու վերաբերյալ։ Նա ուսումնասիրել է նաև Արագածի, Դարալագյազի, Լոռու բարձրլեռնային կայանների կլիմայաաշխարհագրական և գեոքիմիական պայմանները։ Նա առաջին անգամ գիտականորեն հիմնավորեց Սևանա լճի մոտակայքում, Արագածում, Ստեփանավանում, Գյուլագարակում առողջարանային հաստատությունների ցանցի կազմակերպման նպատակահարմարությունը։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա գիտնականը մշակեց համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։
Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանի անմիջական մասնակցությամբ իրակացնաեց մի շարք նորամուծություններ հանրապետության թերապևտիկ ծառայության ոլորտում. հիմնվեց կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ (1932), բացվեցին ԱՆ բժշկագիտական խորհուրդը (1944), այդ խորհրդին կից խպիպի ուսումնասիրման հանձնաժողովը (1946), Հանրապետական հակառևմատիկ կոմիտեն, ռևմատաբանական կաբինետներ պոլիկլինիկաներում և բաժանմունքներ հիվանդանոցներում։
10.01.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ